Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում

Ալեքսեյ Բերեզուցկին ընդգրկվել է Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզչական շտաբում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՄոսկվայի ԲԿՄԱ-ի նախկին պաշտպան Ալեքսեյ Բերուզկին, որը 2020 թվականի հունվարից զբաղեցնում էր ակումբի՝ մարզական գծով գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, դարձել է Վիկտոր Գոնչարենկոյի օգնականը:

Այս մասին հայտնում է ռուսական ակումբի պաշտոնական կայքը:

Բերեզուցկին ընդգրկվել է հիմնական թիմի մարզչական շտաբում, որտեղ միացել է իր եղբորը՝ Վասիլիին, որը ԲԿՄԱ-ի մարզչական շտաբը համալրել էր օգոստոսին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բերեզուցկին որոշել է հեռանալ ԲԿՄԱ-ից՝ ակումբի ղեկավարության հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: ԲԿՄԱ-ի մարզչական շտաբն ավելի վաղ լքել էին Վիկտեր Օնոպկոն և Սերգեյ Օվչիննիկովը: Այդուհանդերձ, գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն պահպանել է իր պաշտոնը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում