Պաշտոնական․ Յուվենտուսը և Մարսելը փոխանակվել են ֆուտբոլիստներով

Պաշտոնական․ Յուվենտուսը և Մարսելը փոխանակվել են ֆուտբոլիստներով

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Յուվենտուսը» հայտարարել է «Մարսելի» կիսապաշտպան Մարլ Ակեի թիմ տեղափոխվելու մասին: 20-ամյա ֆրանսիացին խաղալու է թուրինյան ակումբի պահեստային թիմում: 2020/21 մրցաշրջանում Ակեն անցկացրել է 13 հանդիպում «Մարսելի» հիմնական կազմում, որոնցից 4-ը Չեմպիոնների լիգայում:

Հակառակ ուղղությամբ տեղափոխվել էիտալացի 18-ամյա կիսապաշտպան Ֆրանկո Տոնյան, ով խաղում էր «Յուվենտուսի» Մ 19 թիմում:

Ակեի տեղափոխությունն «Յուվենտուսի» վրա արժեցել է 8 միլիոն եվրո, որը երեք տարվա ընթացքում կվճարվի «Մարսելին»: Տոնյան վաճառվել է նույն պայմաններով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում