Ֆիորենտինան ձեռք է բերել Լևսկիի ծագող աստղին

Ֆիորենտինան ձեռք է բերել Լևսկիի ծագող աստղին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am: Իտալական «Լևսկիի» 17-ամյա դարպասապահ Իվան Անդոնովը կարիերան կշարունակի «Ֆիորենտինայում», տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը:

Նշվում է, որ երիտասարդ դարպասապահի հետ պայմանագիրը կնքվել է մինչև այս մրցաշրջանի ավարտը՝ հետագայում երկարաձգելու հնարավորությամբ:

Նշենք, որ Անդոնովը համարվում է Բուլղարական ֆուտբոլի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը:

Հավելենք, որ սա երիտասարդ դարպասապահի առաջին մրցաշրջանն էր «Լևսկիի» հիմնական թիմի կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում