Ռամոսը կարող է բաց թողնել Լևանտեի հետ խաղը

Ռամոսը կարող է բաց թողնել Լևանտեի հետ խաղը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՄադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Լևանտեի» դեմ հանդիպումը: Այս մասին հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի հաղորդմամբ, 34-ամյա ֆուտբոլիստը ծնկի հետ կապված խնդիրների պատճառով չի կարողանա օգնել թիմին։

«Ռեալ Մադրիդ»-«Լևանտե» հանդիպումը կկայանա հունվարի 30-ին և կմեկնարկի 19:15-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում