Մանչեսթեր Յունայթեդի 2 ֆուտբոլիստ կհեռանա թիմից

Մանչեսթեր Յունայթեդի 2 ֆուտբոլիստ կհեռանա թիմից

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.am«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերը հայտարարել է կիսապաշտպան Ջեսսի Լինգարդի ու պաշտպան Մարկս Ռոխոյին թիմից հեռանալու մասին: Այս մասին հաղորդում է Goal-ը:

Նախկինում հաղորդվում էր, որ Լինգարդը վարձավճարով կտեղափոխվի «Վեսթ Հեմ Յունայթեդ», իսկ Ռոխոն՝ «Բոկա Խունիորս»:

Այս մրցաշրջանում Լինգարդը երեք հանդիպում է անցկացրել և գոլի հեղինակ չի դարձել: 2020/2021 մրցաշրջանում Ռոխոն ոչ մի հանդիպում չի ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում