Մարկինյոսը կարող է տեղափոխվել Չելսի

Մարկինյոսը կարող է տեղափոխվել Չելսի

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը հայտնվել է «Չելսիի» հետաքրքրության կենտրոնում: Այս մասին հաղորդում է Le10sport.com-ը:

Հաղորդվում է, որ «կապույտների» նոր գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կցանկանար բրազիլացուն տեսնել իր թիմում: Գերմանացի մասնագետը շատ լավ հարաբերություններ ունի ֆուտբոլիստի հետ: Տուխելը ակնկալում է, որ Մարկինյոսը և Տիագո Սիլվան կկազմեն «Չելսիի» կենտրոնական պաշտպանների հիմնական զույգը:

Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն չի պատրաստվում բաժանվել իրենց խաղացողից: Լոնդոնյան ակումբը ստիպված կլինի մեծ գումար վճարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում