Ռիբերի. Ես պատրաստ եմ մնալ Ֆիորենտինայում

Ռիբերի. Ես պատրաստ եմ մնալ Ֆիորենտինայում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, Armsport.amԿիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտարարել է, որ պատրաստ է երկարաձգել պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ: Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս ամառ:

«Պատրա՞ստ եմ մնալ «Ֆիորենտինայում»: Այս հարցը պետք է ուղղեք ղեկավարությանը: Ես պատրաստ եմ, սա ակումբին ուղղված հարց է»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում football-italia.net-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիբերին չէր բացառել, որ կարող է վերադառնալ Բունդեսլիգա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում