Փաշինյանի խոսնակը՝ Արոնյանի շուրջ ստեղծվածի մասին

Փաշինյանի խոսնակը՝ Արոնյանի շուրջ ստեղծվածի մասին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, Armsport.amԱրոնյանի՝ Հայաստանի դրոշի ներքո հանդես չգալու պատճառի մասին Armsport-ը փորձել է մեկնաբանություն ստանալ Մանե Գևորգյանից։

«Անկեղծ ասած, ես ծանոթ չեմ նման հրապարակման։ Ձեզնից եմ առաջին անգամ լսում: Թու՛յլ տվեք, ամեն դեպքում ծանոթանալ, թե ինչ է տեղի ունեցել, հետո արձագանքել, եթե դրա անհրաժեշտությունը լինի»,-ասել է Գևորգյանը։

Լրագրողները քիչ անց կապ են հաստատել Մանե Գևորգյանի հետ։

«Ճիշտն ասած, ես նայեցի Արոնյանի էջում ու որևէ հրապարակում չտեսա»,-ասել է Գևորգյանը։

Կայքի դիտարկմանը, թե հրապարակումը ոչ թե Արոնյանի էջում էր, այլ Mediaport տելեգրամ-ալիքում, վարչապետի խոսնակն ասել է․

«Ճիշտն ասած, ես ընդհանրապես որևէ մեկնաբանություն չեմ տալիս Mediaport տելեգրամ-ալիքի հայտարարություններին»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում