Շախմատ. Հայտնի է կանանց Առաջին խմբի առաջնության հաղթողը

Շախմատ. Հայտնի է կանանց Առաջին խմբի առաջնության հաղթողը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am:  Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվել է Հայաստանի կանանց առաջին խմբի առաջնությունը։

Հաղթողի կոչմանն արժանացել է Արփինե Գրիգորյանը, ով 9 հնարավորից 8 միավոր է վաստակել: Երկրորդ տեղը զբաղեցրել է Աստղիկ Հակոբյանը 7 միավորով, իսկ եռյակը եզրափակել է Նարե Առաքելյանը 6 միավորով:

Նշենք, որ շախմատի Հայաստանի Բարձրագույն խմբի առջնությունը կկայանա փետրվարի 15-28-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում