Դավիդ Լուիսն արձագանքել է Վուլվզի հետ խաղում իր հեռացմանը

Դավիդ Լուիսն արձագանքել է Վուլվզի հետ խաղում իր հեռացմանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Արսենալի» պաշտպան Դավիդ Լուիսն իր դժգոհությունն է հայտնել ԱՊԼ-ի 22-րդ տուրի՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում հեռացվելու կապակցությամբ։

Առաջին կեսին ավելացված երրորդ րոպեին «գայլերն» արագ հակագրոհի են դիմել․ հարձակվող Դանիել Պոդենսեն փոխանցում է կատարել տուգանայինում գտնվող Վիլիան Ժոզեին, որը մեն մենակ է դուրս եկել դարպասապահի դեմ, սակայն Լուիսը թիկունքից դիպել է հարձակվողի ոտքին։ Տանտերերի ֆուտբոլիստն ընկել է, մրցավարը հեռացրել է Դավիդին ու 11 մետրանոց է նշանակել հյուրերի դարպասին։ Ռուբեն Նեվեշը վստահ է իրացրել 11 մետրանոցը։

«Անհավանական է»,- գրել է Լուիսը Instagram-ի իր էջում ու մի քանի զայրացած էմոջի տեղադրել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում