Ռեալն ամռանը կարող է վաճառել Վինիսիուսին

Ռեալն ամռանը կարող է վաճառել Վինիսիուսին

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը հայտնվել է դժվարին իրավիճակում։

Բրազիլացին կորցրել է տեղը «Ռեալի» հիմնական կազմում ու վերջին խաղերում միայն փոխարինման է դուրս գալիս երկրորդ կեսում։ Ընդ որում նա շարունակում է խնդիրներ ունենալ արդյունավետության հետ։

AS-ը հայտնում է, որ «Ռեալը» կարող է վաճառել Վինիսիուսին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Ղեկավարությունը սա դիտարկում է որպես վաստակելու և կորոնավիրուսից հետո ակումբի ֆինանսական դրությունը բարելավելու տարբերակ։

Վինիսիուսը «Ռեալ» է տեղափոխվել 2018 թվականի ամռանը։ Տրանսֆերի արժեքը կազմել է 45 մլն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում 20-ամյա հարձակվողն իսպանական Պրիմերայի 17 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում