Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է Հարավային Ամերիկայի՝ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ

Մեսսին IFFHS-ի վարկածով ճանաչվել է Հարավային Ամերիկայի՝ տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) հրապարակել է վերջին տասնամյակում Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստների ցանկը։

Այն գլխավորում է «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին։ Երկրորդ տեղում ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարն է։ Երրորդը ՊՍԺ-ի պաշտպան Դանի Ալվեշն է։

Հիշեցնենք՝ Մեսսիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը։ Ամռանն արգենտինացին խոստովանեց, որ ցանկանում է հեռանալ կատալոնական ակումբից, բայց պայմանագիրը մնաց ուժի մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում