ՊՍԺ-ի նախկին ֆուտոլիստ. Մբապեն սիրում է Ռեալը և հաճույքով կտեղափոխվեր այնտեղ

ՊՍԺ-ի նախկին ֆուտոլիստ. Մբապեն սիրում է Ռեալը և հաճույքով կտեղափոխվեր այնտեղ

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Լաս-Պալմասի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը վստահություն է հայտել, որ ՊՍԺ-ում իր նախկին թիմակից Կիլիան Մբապեն կտեղափոխվի «Ռեալ».

«Նա ուրախությամբ կտեղափոխվեր «Ռեալ»: Նրա կուռքը միշտ եղել է Կրիշտիանու Ռոնալդուն: Կիլիանը սիրում է «Ռեալը» և ես վստահ եմ, որ մի օր նա կխաղա այնտեղ»,- Խեսեի խոսքերն է փոխանցում Goal.co-ը:

Հիշեցնենք՝ Մբապեն «Ռեալի» տրանսֆերային նպատակներից է: Հաղորդվում էր, որ «Արքայական ակումբը» կփորձի ձեռք բերել ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Սակայն խնդիր կարող է հանդիսանալ ֆինանսական հարցը, քանի որ կորոնավիրուսի համավարակի ֆոնին մադրիդցիները չեն ցանկանում շատ գումար ծախսել ու կարող են միայն կրկնել Կիլիանի՝ ՊՍԺ-ում ներկայիս աշխատավարձը: Փարիզյան ակումբն իր հերթին պատրաստ է ավելի քան 1,5 անգամ բարձրացնել Մբապեի աշխատավարձը:

Հաղորդվում էր նաև, որ Կիլիանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում