Լեբրոն Ջեյմսը հետաքրքիր ցուցանիշ է գրանցել

Լեբրոն Ջեյմսը հետաքրքիր ցուցանիշ է գրանցել

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Փետրվարի 5-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ NBA-ի առաջնության «Լոս Անջելես Լեյքերս» – «Դենվեր Նագեթս» հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց գործող չեմպիոնների հաղթանակով՝ 114:93 հաշվով:

Հանդիպումից հետո «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը իր ակտիվում ունի ընդհանուր առմամբ 12 691 ճշգրիտ նետում: Սա նրան հնարավորություն տվեց նետումների քանակով բարձրանալ NBA- ի պատմության 3-րդ հորիզոնական ՝ գերազանցելով լեգենդար Ուիլտ Չեմբերլենին, որն ունի 12 681 ճշգրիտ նետում:

Այս ցուցանիշով առաջատարը Քարիմ Աբդուլ-Ջաբբարն է (15 837), երկրորդ տեղում է Կարլ Մալոունը (13 528):

Հետևեք մեզ նաև Telegram-ում