ՈՒԵՖԱ-ն մեկ տարով որակազրկել է Այաքսի դարպասապահին

ՈՒԵՖԱ-ն մեկ տարով որակազրկել է Այաքսի դարպասապահին

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Այաքսի» դարպասապահ Անդրե Օնանան ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկվել է 12 ամսով` դոպինգի խախտման համար, հայտնում է նիդերլանդական ակումբի պաշտոնական կայքը:

Անցյալ տարվա հոկտեմբերի 30-ին Կամերունի հավաքականի դարպասապահի անցած դոպինգ-թեստը ցույց է տվել ֆուրոսեմիդի առկայություն:

Որակազրկումը ուժի մեջ է այսօրվանից և տարածվում է բոլոր մրցումների վրա, ինչպես ազգային, այնպես էլ միջազգային:

Հաղորդվում է, որ արգելված դեղամիջոցը սխալմամբ է մտել Օնանայի օրգանիզմ: Ֆուտբոլիստը հիվանդացել էր, և նա խմել էր այն դեղերը, որոնք նշանակված են եղել:

24-ամյա Օնանան և «Այաքսը» կդիմեն Սպորտային արբիտրաժային դատարան (CAS)՝ ընդդեմ ՈւԵՖԱ-ի Կարգապահական կոմիտեի որոշման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում