Զիդան․ Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ

Զիդան․ Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը չի պատրաստվում հեռանալ զբաղեցրած պաշտոնից։ Լա լիգայի հերթական տուրում «Ուեսկայի» դեմ խաղի նախօրեին «արքայական» ակումբի գլխավոր մարզիչը խոսել է իր ապագայի մասին։

«Ես չգիտեմ, թե ինչ է լինելու։ Մենք արժանի ենք ավարտել մրցաշրջանը այս կազմով։ Խոսում են շատ բաների մասին՝ մարզչին փոխելու և այլն։

Ես չգիտեմ, ես հաջողակ մարդ եմ։ Եթե մարդիկ ուզում են, որ ես հեռանամ, ես չեմ պատրաստվում հեռանալ, ոչ էլ խաղացողներն են պատրաստվում։

Շատ է խոսվում այն իրավիճակի մասին, որում մենք գտնվում ենք։ Մենք մեր լավագույն վիճակում չենք, բայց մենք վճռական ենք փոխելու իրավիճակը»,-Զիդանի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում