Մեսսին՝ իր ապագայի մասին

Մեսսին՝ իր ապագայի մասին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում: Այս մասին հաղորդում է Marca-ն,

Այնուամենայնիվ, արգենտինացին հոգնել է վերջերս առավել շրջանառվող խոսակցություններից, որոնք նրան պարբերաբար կապում են ՊՍԺ-ի հետ:

Ֆուտբոլիստը ցանկանում է սպասել Բարսելոնայի նախագահական ընտրություններին և հետո միայն մտածել, կատալոնյան ակումբից հեռանալու մասին: Մրցաշրջանի ավարտից հետո Մեսսին վերջնական որոշում կկայանցնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում