Բունդեսլիգա․ Բավարիան նվազագույն հաշվով հաղթեց Հերտային (տեսանյութ)

Բունդեսլիգա․ Բավարիան նվազագույն հաշվով հաղթեց Հերտային (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.amԲունդեսլիգայի 20-րդ տուրի մեկնարկային խաղում «Բավարիան» հյուրընկալվել էր «Հերտային»։

Գերմանիայի գործող չեմպիոնները նվազագույն հաշվով առավելության հասան մրցակցի նկատմամբ։ 12-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին վրիպեց 11-մետրանոց նշակետից։ 21-րդ րոպեին Քինգսլիյ Կոմանը առաջ մղեց մյունխենցիներին։

Հանդիպման ընթացքում Բեռլինում ձյուն էր տեղում, ինչի պատճառով խաղն անցավ շատ բարդ պայքարում։ «Բավարիան» հաղթեց 1-0 հաշվով։

Այս արդյունքից հետո, Հանս-Դիտեր Ֆլիկի սաները միավորների քանակը հասցնում են 48-ի ու շարունակում են վստահորեն գլխավորել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում