Արարատը խոշոր հաշվով հաղթեց ռուսական թիմին

Արարատը խոշոր հաշվով հաղթեց ռուսական թիմին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.amԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Երևանի «Արարատն» ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթեց ռուսական «Ռոդինային»:

Երևանյան թիմի կազմում դուբլ ձևակերպեց թիմի նորեկ Մաքսիմ Զադերական, մեկական անգամ էլ աչքի ընկավ Էդգար Մալաքյանն ու Արտակ Եդիգարյանը:

ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի ընթացքում Վարդան Բիչախչյանի թիմն արդեն երկու ստուգողական հանդիպում է անցկացրել՝ հաղթելով Արաբական Միացյան Էմիրությունները ներկայացնող «Ատլետիկո Արաբիային» (7:1) և «Լիվային» (4:1):

Հետևեք մեզ նաև Telegram-ում