ԱՊԼ․ Արսենալը նվազագույն հաշվով պարտվեց Ասթոն Վիլային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՊԼ․ Արսենալը նվազագույն հաշվով պարտվեց Ասթոն Վիլային. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: ԱՊԼ-ի 23-րդ տուրի շրջանակում «Արսենալը» հյուրընկալվել էր «Ասթոն Վիլային»։

Հանդիպման արդեն երկրորդ րոպեին տանտերերն առաջ անցան հաշվի մեջ։ «Ասթոն Վիլային» առաջ մղեց Օլի Ուոստկինսը։ Հանդիպման ընթացքում դարպասի գրավումներ այլևս չարձանագրվեցին։

«Արսենալը» պարտվեց 0-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Ասթոն Վիլան» միավորների քանակը հասցնում է 35-ի ու 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Արսենալը» 31 միավոր ունի ու 10-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում