Ռեալը հաղթեց Ուեսկային (տեսանյութ)

Ռեալը հաղթեց Ուեսկային (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Ռեալը» Լա լիգայի 22-րդ տուրում հյուրընկալվել էր «Ուեսկային»։

«Արքայական» ակումբի համար հետնապահի դեմ արտագնա խաղը շատ բարդ դասավորվեց։ Առաջին կեսում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ կեսի մեկնարկում տանտերերը առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Խավիեր Գալանը։

Րոպեներ անց Ռաֆայել Վարանը հավասարեցրեց հաշիվը։ Գոլից հետո «Ռեալը» մեծ առավելություն ուներ, սակայն ոչ մի կերպ այն չէր կարողանում վերածել գոլի։ Նպաստավոր դիրքից վրիպեց Կարիմ Բենզեման։ Սակայն 84-րդ րոպեին ստանդարտ դիրքի խաղարկումից հետո դարձյալ աչքի ընկավ Ռաֆայել Վարանը՝ գրանցելով դուբլ։

«Ռեալը» հաղթեց 2-1 հաշվով, միավորների քանակը հասցրեց 43-ի։ Զինեդին Զիդանի թիմը երկրորդն է Լա լիգայի մրցաշարային աղյուսակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում