Զիդան․ Շատ գոհ եմ ամբողջ խաղից, ոչ միայն հաղթանակից, այլ նաև պայքարից ու բնավորությունից

Զիդան․ Շատ գոհ եմ ամբողջ խաղից, ոչ միայն հաղթանակից, այլ նաև պայքարից ու բնավորությունից

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Ուեսկայի» դեմ (2-1) Լա լիգայի 22-րդ տուրում տարած հաղթանակը։

«Շատ գոհ եմ ամբողջ խաղից, ոչ միայն հաղթանակից եմ գոհ, այլ պայքարից ու բնավորությունից։ Այսօր կարևոր էր ավելացնել ու հաղթել։ Շատ կարևոր հաղթանակ էր։

Մենք 7 կամ 8 կարևոր կորուստներ ունենք՝ ներառյալ վիրահատությունը, որին ենթարկվել է մեր ավագը։ Դա արդարացում չէ, այլ փաստ է։ Մենք ուզում ենք, որ խաղացողները նորից վերադառնան շարք։

Թիմը պայքարելու է (Լա լիգայի համար/խմբ․), մենք երբեք չենք հանձվում՝ բարդ պահերին ավելի շատ։ Մենք պայքարելու ենք մինչև վերջ։ Մենք երկրորդն ենք ու ուզում ենք ավելին։

Ես Ռամոսին հաղորդագրությում եմ ուղարկել։ Գիտեմ, որ վիրահատությունը լավ է անցել։ Վաղը նա կսկսի վերականգնումը»,- Զիդանի խոսքն է մեջբերում AS-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում