Ա սերիա․ Յուվենտուսը վստահ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ա սերիա․ Յուվենտուսը վստահ հաղթանակ տարավ Ռոմայի նկատմամբ, Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Ա սերիայի 21-րդ տուրի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ռոմային»։

13-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Մինչև ընդմիջում դարպասի գրավումներ չարձանագրվեցին։ Երկրորդ կեսում «Յուվենտուսը» կրկնապատկեց առավելությունը։ 69-րդ րոպեին Իբանյեսը գրավեց սեփական դարպասը։

«Յուվենտուսը» հաղթեց 2-0 հաշվով։ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։

Այս արդյունքից հետո «բիանկոներիները» միավորների քանակը հասցնում են 42- ու 3-րդն են մրցաշարային աղյուսակում։ «Ռոման» մնում է 40 միավորով ու 4-րդն է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում