Մեսսիի հերթական ցուցանիշը Լա Լիգայում

Մեսսիի հերթական ցուցանիշը Լա Լիգայում

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության «Բետիսի» հետ խաղում (3:2) խաղադաշտ դուրս եկավ 57-րդ րոպեին, իսկ 59-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասին:

Արգենտինացին Լա Լիգայում փոխարինման դուրս գալուց հետո խփել է 27-րդ գոլը և Օսկար դե Պոլայի («Ռեալ Սոսյեդադ») հետ մրցաշարի պատմության մեջ բաժանում է երկրորդ տեղը այդ ցուցանիշով:

«Բարսելոնայի» ու «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ժուլիո Սալինասը այս ցուցանիշով առաջատարն է՝ 28 գոլ:

Առաջին հնգյակում են նաև Վալտեր Պանդիանին («Դեպորտիվո» և «Օսասունա», 23) և Մանուել Սարաբիան («Աթլետիկ», 22):

Հետևեք մեզ նաև Telegram-ում