Լևոն Արոնյանն այսօր կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

Լևոն Արոնյանն այսօր կմրցի ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amOpera Euro Rapid շախմատային մրցաշարում 16 գրոսմայստեր երեք օրվա ընթացքում կմրցեն քառորդ եզրափակիչ դուրս գալու համար: Առաջին փուլը սկսվել է շաբաթ օրը և կավարտվի այսօր: Լուրը հայտնում է «En.chessbase.com»-ը:

Մրցաշարի մրցանակային ֆոնդը 100,000 ԱՄՆ դոլար է, որից 30,000-ը` առաջին տեղի համար:

Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանն այսօր կհանդիպի ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում