Մբապե․ Հուսով եմ՝ Նեյմարը դեռ երկար տարիներ կգրի ՊՍԺ-ի պատմությունը

Մբապե․ Հուսով եմ՝ Նեյմարը դեռ երկար տարիներ կգրի ՊՍԺ-ի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է իր թիմակից Նեյմարի՝ ակումբում մնալու ցանկությունը։ Վերջերս բրազիլացին հրապարակում էր արել, որում սեր էր խոստովանել փարիզյան թիմին։

«Այն փաստը, որ Նեյմարը հայտարարում է ՊՍԺ-ի հանդեպ իր սիրո մասին, գերազանց նորություն է։ Այն, որ նա ուզում է մնալ ՊՍԺ-ում, նույնպես գերազանց որոշում է մեզ համար։ Բոլորը գիտեն՝ նա որքան կարևոր է։ Հուսով եմ՝ նա դեռ երկար տարիներ կգրի ակումբի պատմությունը»,- Մբապեի խոսքերն է փոխանցում Get French News-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նեյմարը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ։ Բրազիլացու գործող պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2022 թվական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում