Միգուցե նրա ոտքերը սառել էին․ Կլոպը՝ Ալիսոնի մասին

Միգուցե նրա ոտքերը սառել էին․ Կլոպը՝ Ալիսոնի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը արձագանքել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղում (1-4) դարպասապահ Ալիսոնի երկու հաջող սխալներին:

«Միգուցե նրա ոտքերը սառե՞լ էին։ Զվարճալի է թվում, բայց կարող է լինել», – ասել է գերմանացին Sky Sports-ի եթերում:

Երեկ, խաղի ընթացքում, Լիվերպուլում ջերմաստիճանը +2 աստիճան էր:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը բավականին անհաջող խաղ անցկացրեց Պրեմիեր լիգայում՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:4):

Հետևեք մեզ նաև Telegram-ում