Opera Euro Rapid․ Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

Opera Euro Rapid․ Արոնյանը դուրս է եկել քառորդ եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը դուրս է եկել Opera Euro Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Արոնյանը 15 հնարավորից 8,5 միավոր է վաստակել ու գրավել 4-րդ հորիզոնականը։ Հայ շախմատիստը դուրս է եկել մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ։

Քառորդ եզրափակիչի ուղեգիր են նվաճել նաև Մագնուս Կառլսենը, Դանիլ Դուբովը, Յան Դուդեն, Ուեսլի Սոն, Անիշ Գիրին, Թեյմուր Ռաջաբովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը։

Քառորդ եզրափակիչ փուլում առաջին պարտիան Արոնյանը սևերով կանցկացնի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում