Փորձառու պաշտպանը վերադառնում է Հայաստան

Փորձառու պաշտպանը վերադառնում է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել կոտդիվուարցի կենտրոնական պաշտպան Դիդյե Բորիս Կադիոյի հետ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

30-ամյա պաշտպանը հայտնի է հայ ֆուտբոլասերին «Շիրակում» և «Փյունիկում» ունեցած հաջող մրցելույթներով։

Կոտ դ’Իվուարի Մ-17, Մ-21 և Մ-23 հավաքականները ներկայացրած Կադիոն հանդես է եկել նաև ֆինլանդական «Յարո» և SJK, ղազախական «Ժետիսու» և «Շախտյոր», հնդկական «Կիրալա Բլաստերս» ակումբներում:

Իվուարցի պաշտպանի նախորդ թիմը Սուդանը ներկայացնող «Ալ Հիլալ»-ն էր, որի կազմում Կադիոն մասնակցել է Աֆրիկայի Չեմպիոնների լիգայի հանդիպումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում