Ռեալի խաղացողների մեծամասնությունը դեմ է աշխատավարձի երկրորդ կրճատմանը

Ռեալի խաղացողների մեծամասնությունը դեմ է աշխատավարձի երկրորդ կրճատմանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Ռեալի» ղեկավարությունը ցանկանում է երկրորդ անգամ կրճատել թիմի խաղացողների աշխատավարձերը կորոնավիրուսի պատճառով առաջացած ֆինանսական ճգնաժամի պատճառով։

Cadena Ser-ի լրագրող Էլ Լարգուերոն տեղեկացնում է, որ «արքայական» ակումբի խաղացողների մեծամասնությունը դեմ է աշխատավարձների երկրորդ կրճատմանը։ Հիմա ակումբը մտադիր է յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ բանակցել առանձին-առանձին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միայն Լուկա Մոդրիչն է, որը միանգամից համաձայնել է աշխատավարձի երկրորդ կրճատմանը ու պատրաստ է դա անել նաև հաջորդ մրցաշրջանում, եթե ակումբը ունենա դրա կարիքը։

Հիշեցնենք, որ «Ռեալը» ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում երկարաձգել պայմանագրերը Սերխիո Ռամոսի և Լուկաս Վասկեսի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում