«Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր ստորագրելուց». Լրագրող

«Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր ստորագրելուց». Լրագրող

ԵՐԵՎԱՆ, 11 ՓԵՏՐՎԱՐԻ, Vnews.amRadio Radio Mattino-ի լրագրող Իլարիո Դի Ջիովաբատիստան տեղեկություն է հայտնել «Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի նոր պայմանագրի վերաբերյալ:

«Լսել եմ, որ Մխիթարյանը խուսափում է նոր պայմանագիր ստորագրելուց: Չեմ կարծում, թե հռոմեացիները նրան բաց կթողնեն, բայց Ռայոլայի դեպքում (Մխիթարյանի գործակալը-խմբ) երբեք չի կարելի 100 տոկոսով վստահ լինել:

Նաև տեղեկություն ունեմ, որ թիմի իտալացի ֆուտբոլիստները Ֆոնսեկային խնդրել են ավագի թևկապը վերադարձնել Ջեկոյին»,-լրագրողի խոսքերն է փոխանցում ForzaRoma-ն:

Հայաստանի հավաքականի ավագը «գայլերի» հետ պայմանագրի թարմացման համար կատարել է անհրաժեշտ բոլոր վիճակագրական պահանջները, սակայն իրավունք ունի հրաժարվել նոր գործարքից: Մխիթարյանի որոշմանը սպասում է «Յուվենտուսը»:

Կիսապաշտպանի գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:

Լուչեսկու, Կլոպ, Ֆոնսեկա… ո՞վ է Մխիթարյանի ակումբային կարիերայի լավագույն մարզիչը

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում