Ռեալի ղեկավարությունը համոզել է Կազեմիրոյին մնալ ակումբում

Ռեալի ղեկավարությունը համոզել է Կազեմիրոյին մնալ ակումբում

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: Ըստ defensacentral.com-ի, Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համոզել է կիսապաշտպան Կազեմիրոյին մնալ ակումբում:

Վերջերս լուրեր էին պտտվում, որ խաղացողը կարող է հեռանալ իսպանական թիմից, բայց «սերուցքայինները» զրուցել են կիսապաշտպանի հետ և համոզել նրան շարունակել խաղալ Մադրիդի «Ռեալում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջորջինիո Վեյնալդումը կարող է տեղափոխվել «Ռեալ»՝ փոխարինելով Կազեմիրոյին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում