Լավագույն մարզիչը

ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.am: «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ճանաչվել է Պրեմիեր լիգայի հունվար ամսվա լավագույն մարզիչ: Այս մասին հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը:
Անցյալ ամիս քաղաքաբնակները վեց խաղում վեց հաղթանակ տարան՝ գոլերի 16: 1 տարբերությամբ:
Մրցանակի համար առաջադրվել էին նաև Միկել Արտետան («Արսենալ»), Դեյվիդ Մոյեսը («Վեսթ Հեմ») և Գրեմ Փոթերը («Բրայթոն»):