Բարսելոնան միացել է ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային մրցավազքին

Բարսելոնան միացել է ֆրանսիացի պաշտպանի տրանսֆերային մրցավազքին

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, Armsport.amThehardtackle-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնան» հետաքրքրված է «Սևիլիայի» պաշտպան Ժյուլես Կունդեի տրանսֆերով:

Կատալոնական ակումբը քննարկում է 22-ամյա ֆուտբոլիստին այս ամառ ձեռք բերելու հնարավորությունը: Ֆուտբոլիստի պայմանագրում փոխհատուցման գումարը կազմում է 80 միլիոն եվրո:

Նախկինում հաղորդվում էր, որ Կունդեի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», ՊՍժ-ն ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Ֆրանսիացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանում անցկացրել է 30 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում