USD
EUR
RUB

Սիթին ջախջախեց Տոտենհեմին. չեմպիոնությունը մոտ է (տեսանյութ)

 

Շարունակում է անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրը, որի կենտորնական հանդիպման շրջանակում առաջնության միանձնյա առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ուժերը չափեց «Տոտենհեմի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «քաղաքաբնակների» առավելությամբ, ինչի արդյունքում 21-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։

Նշակետին մոտեցավ «Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին, ով էլ դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալն էլ տանտերերն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Իլկայ Գյունդողանն ու Գաբի Ժեզուսը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Առաջին խաղակեսում «շնաձկները» առանձնապես ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին՝ կատարելով ընդամենը 2 հարված Էդերսոնի դարպասի ուղղությամբ, սակայն այդ սակավաթիվ հարվածներից մկեը քիչ էր մնում ավարտվեր գոլով, սակայն Հարի Քեյնի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

 Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին՝ 50-րդ րոպեին, Պեպ Գվարդիոլայի թիմը կրկնապատկեց հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Իլկայ Գյունդողանը։

Անցավ ևս 15 րոպե և գերմանացի կիսապաշտպանը լուսատախտակին վառեց արդեն 3։0 հաշվիը։ Հետաքրքրական է, որ այդ դրվագում 30-ամյա ֆուտբոլիստին գոլային փոխանցում կատարեց «Սիթիի» դարպասապահ Էդերսոն Մորաեսը։

Իլկայ Գյունդողանն ընթացիկ մրցաշրջանում պարզապես փայլուն ֆուտբոլ է ցուցադրում։ Կիսապաշտպանն ԱՊԼ-ի շրջանակում խփած 11 գոլով մանկունյական ակումբի լավագույն ռմբարկուն է։

 

Երրորդ գոլից հետո «երկնագույնները» հանդարտեցրին խաղը և մոտեցրին խաղն իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Սիթին» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Տոտենհեմի» նկատմամբ, իսկ Պեպ Գվարդիոլան վրեժխնդիր եղավ Ժոզե Մոուրինիոյից՝ Պրեմիեր լիգայի առաջին շրջանում 0։2 հաշվով կրած պարտության համար։

«Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո վաստակեց 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լեսթերին» գերազանցելով 7 միավոր։

«Տոտենհեմն» էլ 36 միավորով զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը։

Աղբյուրը՝ Ինտերֆուտբոլ

Լրահոս
ԵԼ․ Հայտնի են շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Իբրահիմովիչն ասել է՝ ով է իր համար պատմության լավագույն ֆուտբոլիստը Մեսիի դուբլը եւ Ալբայի գոլը հաղթանակ բերեցին «Բարսելոնային» (տեսանյութ) Ալաշկերտը 50-րդ հաղթանակը տոնեց Հայաստանի առաջնությունում Լոռին բրիազիլացի նորեկ ունի Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր Մեսսին իմ ընկերն է. Ես կարոտում եմ նրան. Սուարես Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ Յուվենտուսի խոշոր հաշվով հաղթանակը (տեսանյութ) Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը Շախմատի Հայաստանի առաջնություն. առաջատարները չկարողացան հաղթանակ տանել Հայտնի է՝ ում ձեռք կբերի ՊՍԺ-ն որպես Մբապեի փոխարինող Օսիմհենը կորցրել է գիտակցությունը խաղադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռոման ոչ-ոքի խաղաց․ Մխիթարյանը մասնակցեց խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ ՊՍԺ-ն սեփական հարկ տակ զիջել է Մոնակոյին Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Որքա՞ն գումար է աշխատել Բարսելոնան Սուարեսի տեղափոխությունից Զիդան. Ինձ չի զարմացնում այն, ինչ Մբապեն արեց Բարսելոնայի հետ Մբապեն՝ լավագույն խաղացող Հայտնի են ըմբշամարտի հավաքականների կազմերը․ Արթուր Ալեքսանյանը կմեկնի Կիև Եզրափակչում կհանդիպեն Ջոկովիչը և Մեդվեդևը Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները Վերսկսվում է Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը [ՖՈՏՈ] Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը «Բրագայի» հետ խաղում Ինչու Ռեալը 2017-ին չգնեց Մբապեի տրանսֆերը․ հայտնի են դարձել մանրամասներ Ֆանտաստիկ հնարք. ինչպես գնդակն արագ հասցնել մրցակցի տուգանային հրապարակ Ռոմայի հայտացուցակը Բրագայի հետ խաղի համար Դա Մեսսիի Չեմպիոնների լիգայի վերջին խաղն էր Կամպ Նոուում․ Ռիվալդո Բոլորն ինձ տեսնում են որպես Բարսելոնայի մարզիչ․ Չավի Մբապեն՝ Ալբային. Փողոցում ես քեզ կսպանեմ Նադալը դուրս մնաց Australian Open-ին Յուվենտուսը հետաքրքրված է Զիդանով Բարսելոնա-ՊՍԺ. մեկնարկային կազմեր Ինչպես է Ջոկովիչը ջարդում ռակետը խաղի ժամանակ (տեսանյութ) Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է Ֆեդերերը վերադառնում է 1 տարվա դադարից հետո Նեյմարը Մեսսիին հեռախոսով համոզել է տեղափոխվել ՊՍԺ Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի պաշտոնական գնդակը Արցախցի ռուս խաղաղապահների հետ ֆուտբոլ են խաղացել Ռեալը վստահ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ (տեսանյութ)
website by Sargssyan