Ռեալը վստահ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ (տեսանյութ)

Ռեալը վստահ հաղթանակ տարավ Վալենսիայի նկատմամբ (տեսանյութ)

Լա լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Ռեալը» ընդունել էր «Վալենսիային»։

Զինեդին Զիդանի թիմը լավ սկսեց հանդիպումն ու արդեն 12-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։

Մինչև ընդմիջում «սերուցքայինները» կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Խաղակեսի վերջում աչքի ընկավ Տոնի Կրոսը։ Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին։

«Ռեալը» հաղթեց 2-0 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 49-ի՝ բարձրացավ երկրորդ հորիզոնական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում