Նեյմարը Մեսսիին հեռախոսով համոզել է տեղափոխվել ՊՍԺ

Նեյմարը Մեսսիին հեռախոսով համոզել է տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը շարունակում է «Բարսելոնայում» իր նախկին խաղընկեր Լիոնել Մեսսիին համոզել փարիզյան ակումբ տեղափոխվելու համար: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի օր առաջ հեռախոսով խոսել է կատալոնական թիմի ավագի հետ: Նեյմարը Մեսսիին պատմել է Ֆրանսիայի մայրաքաղաքի, ակումբի և թիմի դրական կողմերի մասին:

Հիշեցնենք, որ Մեսսիի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամռանը:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կմրցի ՊՍԺ-ի հետ: Նեյմարը վնասվածքի պատճառով բաց կթողնի խաղը:

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Աղբյուրը՝ armsport

Հետևեք մեզ նաև Telegram-ում