Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերսկսվում է

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգան վերադառնում է. թիմերը սկսում են պայքարը փլեյ-օֆֆից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` խաղային առաջին օրը ՉԼ 1/8 եզրափակիչում կմրցեն կատալոնական «Բարսելոնա»-ն և ՊՍԺ-ն: Հանդիպումը կկայանա «Նոա Կամպ» մարզադաշտում: Ֆրանսիայի գործող չեմպիոնի կազմում հանդիպմանը չի մասնակցի բրազիլացի Նեյմարը:

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլ»-ը կհյուընկալվի գերմանական «Լայպցիգ»-ին: Այս խաղը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կանցկացվի չեզոք դաշտում: Հանդիպումը կընդունի Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտը:

Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում