Յուվենտուսը հետաքրքրված է Զիդանով

Յուվենտուսը հետաքրքրված է Զիդանով

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պրոֆեսիոնալ կարիերան կարող է շարունակել Իտալիայում, հայտնում է El Chiringuito-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, 48-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»: Հաղորդվում է, որ թուրինյան ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել Զիդանի հետ: Հիշեցնենք՝ «Յուվենտուսի» գլխավոր մարզիչն Անդրեա Պիռլոն է:

Նախորդ մրցաշրջանում «Ռեալը» Զիդանի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպոն: Ընթացիկ մրցաշրջանում մադրիդյան ակումբը 23 խաղից հետո 49 միավոր է վաստակել և Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Յուվենտուսը» 21 խաղից հետո վաստակել է 42 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում