Նադալը դուրս մնաց Australian Open-ին

Նադալը դուրս մնաց Australian Open-ին

Թենիսի Ավստրալիայի տղամարդկանց բաց առաջնության քառորդ եզրափակիչ վերջին խաղում աշխարհի 2-րդ ռակետ Ռաֆայել Նադալն անսպասելի պարտվել է Ստեֆանոս Ցիցիպասին և դուրս մնացել պայքարից։

Հանդիպումը տևել է 4 ժամ 5 րոպե։ Իսպանացի թենիսիստը սկզբում հաղթել է երկու սեթում՝ 6։3, 6։2 և շոշափելի առավելություն ստացել։ Սակայն երրորդ սեթում նա թայ-բրեյքում զիջել է 6։7 հաշվով։ Այդպիսով՝ ընդհատվել է Ռաֆայել Նադալի 35 սեթից բաղկացած անընդմեջ հաղթանակների շարքը։ Դրանից հետո նախաձեռնությանը տիրել է հույն թենիսիստը, որը նախ հավասարեցրել է ընդհանուր հաշիվը՝ 6։4, իսկ հինգերորդ սեթում տարել վերջնական հաղթանակը՝ 7։5։

Հետևեք մեզ նաև Telegram-ում