Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները

Ֆուտբոլիստը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» թիմի նախկին ֆուտբոլիստ Ռավել Մորիսոնը խոստովանել է, որ գողացել է թիմակիցների մարզակոշիկները:

Ինչպես փոխանցում է Lenta.ru-ն, մարզիկը խոստովանել է, որ դա արել է ընտանիքին կերակրելու համար, քանի որ ապրում էր կրթաթոշակի հաշվին: Նշվում է, որ ֆուտբոլիստը գողացել է Ռիո Ֆերդինանդի և Ուեյն Ռունիի մարզակոշիկները, քանի որ տեսնում էր, որ նրանք մեծ քանակությամբ ունեն այդ կոշիկներից:

Մորիսոնի խոսքով՝ մեկ զույգը վաճառում էր 250 ֆունտ ստերլինգով: Վերջինս հավելել է, որ այն ժամանակ իր արարքի մեջ վատ բան չէր տեսնում, սակայն այժմ իր աշխարհայացքը փոխվել է:

Կիսապաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի սան է, թիմում իր նորամուտը նշել է 2010 թվականին Լիգայի գավաթի հանդիպման շրջանակներում, սակայն այդպես էլ ոչ մի հանդիպում չի անցկացրել «կարմիր սատանաների» կազմում Անգլիայի Պրեմիեր լիգայում: Այժմ 28-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում