Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը

Ռոնալդուի ֆանտաստիկ ցուցանիշը

«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դուբլի հեղինակ դարձավ Իտալիայի Ա Սերիայի «Կրոտոնեի» հետ խաղում (3: 0):

Այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում նա իր ակտիվում ունի 25 գոլ:

36-ամյա պորտուգալացին այս նշագծին է հասել 2007/08 մրցաշրջանից ի վեր 14-րդ անգամ անընդմեջ:

Ավելացնենք, որ «Յուվենտուսը» վաստակեց 45 միավոր և Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է՝ 8 միավորով առաջ լինելով «Ինտերից» և իր ակտիվում ունենալով պահուստային խաղ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում