Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ

Մեսսին շրջանցել է Ռոնալդուին՝ սահմանելով Լա Լիգայի ռեկորդ

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Լա Լիգայի 24-րդ տուրում «Կադիսի» դեմ խաղում իրացրեց 11 մետրանոց տուգանային հարվածը (1:1):

Դա թույլ տվեց արգենտինացուն իրացրած 11-մետրանոց հարվածների քանակով Իսպանիայի առաջնության պատմության մեջ առաջին հորիզոնական բարձրանալ` շրջանցելով Կրիշտիանու Ռոնալդուին (72):

Երրորդ տեղը զբաղեցնում է «Ատլետիկոյի» ու Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ուգո Սանչեսը (71):

Հետևեք մեզ նաև Telegram-ում