Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր

Երևանից մինչև Կատալոնիա․ Ինչ դիտել այսօր

Ֆուտբոլասերների ուշադրությանն ենք ներկայացնում այսօր՝ փետրվարի 24-ին կայանալիք հանդիպումների ժամանակացույցը։

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում այսօր կկայանա երկու հանդիպում, որոնք կմեկնարկեն Երևանի ժամանակով ուղիղ կեսգիշերին։

Մյունխենգլադբախի «Բորուսիան» կընդունի «Մանչեսթեր Սիթիին», իսկ «Ատալանտան»՝ «Ռեալին»։

Եվս մեկ հանդիպում կկայանա արդեն Եվրոպա Լիգայի շրջանակում՝ «Տոտենհեմ»–«Վոլֆսբերգեր»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։

Լա Լիգայում կկայանա մեկ հանդիպում․ «Բարսելոնան» սեփական հարկի տակ կընդունի «Էլչեին»։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22։00-ին։

Այսօր կկայանա նաև ՀՊԼ հետաձգված երկու հանդիպում․

«Շիրակ»–«Վան» 14։00
«Լոռի»–«Ալաշկերտ» 14։00

Հետևեք մեզ նաև Telegram-ում