Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս

Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի․ Ռոջերս

«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի պատասխան խաղում «Սլավիայից» կրած պարտությունը (0: 2) և իր թիմի մրցաշարից դուրս մնալը:

«Մենք պարտվեցինք ավելի ուժեղ թիմի: Ես պատասխանատվություն եմ ստանձնում այս խաղի համար ընտրված կազմի համար: Զգում էի, որ այս կազմը կկարողանա հաղթել հանդիպումը:

Երկու հանդիպման ընթացքում մենք բավականաչափ չենք տրամադրվել: Հաղթեց լավագույն թիմը:

Չեմ ուզում շատ արդարացումներ ներկայացնել: Մեզ պակասում էին հարձակման գծի մի քանի ֆուտբոլիստներ, ովքեր այսօր չէին կարող խաղալ: Մենք վրդովված ենք, բայց գիտենք, որ բավականաչափ լավը չէինք: Հաջողություն հաջորդ մրցափուլում «Սլավիային»,- մեջբերում է Ռոջերսին Goal-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում