Լիոն. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

Լիոն. Մարգարիտա Գասպարյանը մեկնարկեց հաղթանակով

Ռուսաստանի ներկայացուցիչ Մարգարիտա Գասպարյանը հաղթանակով է մեկնարկել Լիոնում անցկացվող WTA 250 մրցաշարում:

Առաջին շրջանում հայ թենիսիստուհին 6:4, 6:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Կատարինա Զավացկայային: Մրցախաղը տևել է 1 ժամ 25 րոպե:

WTA-ի դասակարգման ցուցակում 131-րդ տեղը զբաղեցնող Գասպարյանի հաջորդ մրցակիցը կլինի Կրիստինա Մլադենովիչ (Ֆրանսիա) – Միխայելա Բուզարնեսկու (Ռումինիա) զույգի հաղթողը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում