Մբապպե կամ Հոլանդ. Մանչեսթեր Սիթին պատրաստվում է գերհզոր տրանսֆերի

«Մանչեսթեր Սիթին» դիտարկում է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն, «Ման. Սիթին» հետաքրքրված է 22-ամյա ֆրանսիացի հարձակվողի տրանսֆերով, բայց ակումբում հասկանում են, որ նրանք դժվար թե կարողանան բավարարել Մբապպեի աշխատավարձի պահանջները:
Նշվում է, որ մանչեսթերյան ակումբը շուտով աշխատանքներ է սկսելու Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդին ձեռք բերելու ուղղությամբ: