«Յուվենտուսը» վաճառելու՞ է Ռոնալդուին

«Յուվենտուսը» վաճառելու՞ է Ռոնալդուին

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից» 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան։ Աղբյուրի համաձայն՝ իտալական ակումբը քննարկում է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրին վաճառելու հարցը՝ նրան բարձր աշխատավարձ վճարելու պատճառով: Հաղորդվում է, որ Ռոնալդուն տարեկան 31 միլիոն եվրո է վաստակում «Յուվենտուսի» հետ պայմանագրով:

Իտալական ակումբի հետ 36-ամյա հարձակվողի ներկայիս պայմանագիրը հաշվարկվում է մինչև 2022 թվականի ամառ: Ռոնալդուն «Յուվենտուսին» միացել է Մադրիդի «Ռեալից»՝ 2018 թվականի ամռանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում