Ռեալում որոշում են կայացրել Ռոնալդուի հավանական վերադարձի վերաբերյալ

Ռեալում որոշում են կայացրել Ռոնալդուի հավանական վերադարձի վերաբերյալ

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալ իտալական թիմից։

Լուրեր էին շրջանառվում, որ Ռոնալդուի գործակալը կապ է հաստատել «Ռեալի» ղեկավարության հետ ու քննարկել պորտուգալացու հավանական վերադարձը Մադրիդ։

Cope-ի փոխանցմամբ՝ «արքայական» ակումբում չեն դիտարկում Ռոնալդուի վերադարձի հեռանկարը։ «Ռեալում» բացառում են, որ Կրիշտիանուն կարող է վերադառնալ։

Ռոնալդուն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2018 թվականների ընթացքում։ Նա ակումբի լավագույն ռմբարկուն է 450 գոլով։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում