Պիրլոն անդրադարձել է Ռոնալդուի՝ Ռեալ վերադառնալու խոսակցություններին

Պիրլոն անդրադարձել է Ռոնալդուի՝ Ռեալ վերադառնալու խոսակցություններին

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն անդրադարձել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ «Ռեալ» հավանական վերադարձի խոսակցություններին։

«Նա իրեն լավ է զգում։ Նորմալ է, որ Կրիշտիանուն հիասթափված է։ Բոլորս ենք հիասթափված։ Խոսակցությունները ևս նորմալ են։ Նա մոլորակի ամենակարևոր խաղացողն է Մեսսիի հետ։

Նա այստեղ միշտ լավ աշխատանք է տարել ու ապացուցել է, որ արժանի է այդպիսին լինելուն»,-Պիրլոյի խոսքն է մեջբերում ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ խոսակցություններ էին շրջանառվում, որ Ռոնալդուն կարող է վերադառնալ «Ռեալ»։

Աղբյուր  ArmSport.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում